Գաղտնի նախագիծ. մոդել Էմիլի Ռատաժկովսկին ձյունաճերմակ ներքնազգեստով լուսանկար է հրապարակել

16:46   20 հունվարի, 2017

Մոդել Էմիլի Ռատաժկովսկին Instagram-ում հերթական կրքոտ, բայց կարճ հոլովակն է հրապարակել: Blurred Lines հոլովակի հերոսուհին ձյունաճերմակ ներքնազգեստով կեցվածք է ընդունել անկողնու վրա:

«Գաղտնի նախագիծ: Կթողարկվի 2017 թվականի մարտին»,- գրել է 25-ամյա գեղեցկուհին՝ 10 մլն բաժանորդներին որեւէ մանրամասն չհաղորդելով:

Նշենք, որ մոդելը հայտնվելու է Vogue España ամսագրի փետրվարյան համարի շապիկին:

Էմիլին առաջին անգամ է հայտնվելու Vogue España-ին, սա նաեւ նրա երկրորդ մասնակցությունն է հայտնի պարբերականի ֆոտոսեսիային:

Մինչ տասը միլիոն բաժանորդները դիտում են Էմիլիի լուսանկարները, մոդելը մեկնաբանել է ֆոտոսեսիան:

«VOGUE SPAIN! Շնորհակալություն»,- իր միկրոբլոգում գրել է Blurred Lines հոլովակի աստղը:

Ամսագրի շապիկին Էմիլին ներկայացել է Christian Dior-ից զգեստով:



© NEWS.am STYLE