Վիկտորիա Բոնյայի գործընկերուհին, պարզվում է, կավատ է

15:35   20 հունվարի, 2017

Հայտնի հաղորդավարուհի, մոդել, «Дом 2» նախագծի նախկին մասնակից Վիկտորիա Բոնյան սկանդալային պատմության մեջ է հայտնվել, որի մասին ինքն է պատմել:

Վերջերս հաղորդավարուհին հայտարարել էր լողազգեստների սեփական շարքը թողարկելու մասին, բայց պարզվել է, որ նրա գործընկերուհին կավատությամբ է զբաղվում:

«Աղջիկներ, բոլորդ հիշում եք, որ վերջերս ես սկսեցի լողազգեստներ արտադրել: Կես տարի շարունակ ես համագործակցում էի մի մարդու հետ, որը նույնպես դրանց արտադրությամբ է զբաղվում: Եվ երբ մեր համատեղ շարքը թողարկվեց եւ այդ աղջկա հետ (առանց անունների) համատեղ լուսանկար հրապարակվեց, ինձ տհաճ լուրեր հասան այն մասին, որ նա կավատությամբ է զբաղվում: Որոշեցի դադարեցնել նրա հետ ցանկացած համագործակցություն՝ նոր սկանդալներ եւ լուրեր չսադրելու համար: Այդ պատճառով ուզում եմ ձեզ տեղյակ պահել:

Ցավոք, դա փաստ է, ոչ միայն լուրեր: Եթե տեղեկությունը ստուգված չլիներ, ես երբեք չէի դադարեցնի համագործակցությունը, որում այդքան ժամանակ եւ ուժեր եմ ներդրել: Շնորհակալություն ըմբռնման համար»,- 37-ամյա Բոնյայի խոսքերն է վկայակոչում «Комсомольская правда»-ն:



© NEWS.am STYLE