Պավել Վոլյան եւ Լյայսան Ուտյաշեւան՝ Դոմինիկյան Հանրապետությունում

17:49   20 հունվարի, 2017

Պավել Վոլյան եւ Լյայսան Ուտյաշեւան մեկնել են Դոմինիկյան Հանրապետություն՝ արձակուրդի: Comedy club-ի ռեզիդենտն ու հայտնի մարմնամարզուհին իրենց միկրոբլոգում լուսանկարներ եւ տեսանյութեր են հրապարակում:

37-ամյա Պավել Վոլյան եւ 31-ամյա Լյայսան Ուտյաշեւան չեն մոռանում նաեւ առողջության մասին:

Որպես ապացույց՝ Լյայսանն ամուսնու մարզումներից տեսանյութ է հրապարակել:

A video posted by Ляйсан Утяшева (@liasanutiasheva) on

«Մարմնամարզություն հայրիկից»,- հոլովակը մակագրել է մարմնամարզուհին:

Պավելը նույնպես սոցիալական ցանցերում մի քանի տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է կնոջ հետ ժամանակ անցկացնում Դոնիմիկյան հանրապետությունում:

A video posted by Воля Павлик Алексеевич (@pavelvolyaofficial) on



© NEWS.am STYLE