Մաքսիմ Գալկինի «Лучше Всех» շոուն ցնցած հայ փոքրիկը կատարում է Ազնավուրի «Une Vie D'amour»-ը

15:01   20 հունվարի, 2017

2016-ը կարելի է անվանել հայ տաղանդների բացահայտման տարի: Տարեվերջին ուկրաինական «Мастер Шеф»-ում հաղթող ճանաչվեց Հասմիկ Գասպարյանը, «Битва Экстрасенсов» շոուում՝ Սուրեն Ջուլհակյանը, X Factor-ում՝ Սեւակ Խանաղյանը, իսկ դրանից առաջ ռուսական հեռուստանախագծերում փայլեցին հայ երեխաները՝ վիրտուոզ դաշնակահար Իլյա Պապոյանը, արքայադուստր Սոֆյա Բաղդասարյանը, քանոնի փոքրիկ վարպետ Մերի Մուսինյանը եւ Շեքսպիր ասմունքած, տարբեր լեզուներ տիրապետող Ալեքսանդր Բեյլերյանը: Վերջինն այսօր կրկին հայտնվել է մեր ուշադրության կենտրոնում:

Ալեքսանդրը, որը մասնակցել էր նաեւ Մաքսիմ Գալկինի «Лучше Всех» շոուի ամանորյա թողարկմանը, օրեր առաջ ռուսաստանյան ռեստորանային համալիրներից մեկում կատարել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Une Vie D'amour» երգը: Առաջարկում ենք դիտել նրա կատարումը եւ կրկին հիանալ տաղանդավոր փոքրիկով:



© NEWS.am STYLE