Ինչու են կանայք ստում

19:11   20 մարտի, 2017

1. Նպատակների իրականացում։ Մեզանից շատերի համար բառերը ոչ այնքան տեղեկություն փոխանցելու միջոց են, որքան զրուցակցի վրա հուզականորեն ազդելու միջոց։ Շատ կանայք շատ են սիրում բառերով ազդել այլ մարդկանց վրա, արձագանք ու հուզական տրամադրություն առաջացնել, հրահրել։ Երբեմն կանանց արտահայտություններում կարեւորը ոչ թե հավաստիությունն է, այլ արդյունքը, որը նրանք ցանկանում են ստանալ։ 

2. Անհրաժեշտ իմիջի ստեղծումը։ Երբ հասկանում եք, որ գտել եք ձեր երազանքների տղամարդուն, ապա այստեղ գործի է դրվում ամբողջ զինապահեստը։ Կինը կարող է կատարյալ կնոջ դեր խաղալ, դառնալ համեստ։ Հանկարծ կարող է պարզվել, որ նա, ինչպես իր ընտրյալը սիրում է ֆուտբոլ, հոքեյ, նույնիսկ սիրելի երաժշտական խմբերն են միեւնույնը։ Բացի այդ, կարեւոր է նաեւ շատ լավ տպավորություն թողել սիրելիի մայրիկի վրա, հետեւաբար աչքի ընկնող զգեստը փոխարինել առավել համեստով կամ կոստյումով։ Առաջին հայացքից դա շատ անվնաս սուտ է, բայց ամեն ինչ կարող է փոխվել, երբ աղջիկն ամուսնանա։ Երազանքն իրականացավ՝ էլ ինչի՞ համար ստել ու ձեւացնել։

3. Անվտանգ իրադրության ապահովումը։ Նման կերպ կինն աշխատում է ընտանիքում պահպանել հավասարակշռությունն ու հանգստությունը։

4. Սուտ՝ կարեկցանքից ելնելով։ Գրեթե բոլոր կանայք ստում են իրենց տղամարդկանց՝ նրանց զգացմունքները չվիրավորելու համար։ Եթե հանյարծ տղամարդն իր սիրելիին կասկածի ստելու մեջ, ապա պետք չէ միանգամից զայրացած բացահայտել ստախոսին։ Չմտածված արարքներ մի գործեք։ Ավելի լավ է սառնասրտորեն վերլուծել իրադրությունը, գտնել պատճառները, որոնց համար ձեր ընտրյալը ձեզ ստում է ու աշխատել հարթել տարաձայնությունները։ Միայն դրանից հետո կարելի է նրա հետ խոսել այն մասին, որ ձեզ խաբել են։ Թող այդ զրույցը բարեկամական, ոչ թե թշնամական լինի։

 

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE