Վիկտորիա Բոնյան ներողություն է խնդրել գործընկերուհուց, որին կավատ էր անվանել

18:44   20 հունվարի, 2017

«Дом 2» նախագծի նախկին մասնակից Վիկտորիա Բոնյան սկանդալային պատմության մեջ է հայտնվել:

Հաղորդավարուհին վերջերս հայտարարել էր լողազգեստների սեփական շարքը թողարկելու մասին, բայց պարզվել է, որ նրա գործընկերուհին կավատությամբ է զբաղվում: 37-ամյա Բոնյան հայտարարել է, որ իր գործընկերուհին ստել է իրեն, սակայն որոշ ժամանակ անց իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում ներողություն է խնդրում գործընկերուհուց:

«Ուզում եմ անկեղծորեն ներողություն խնդրել, քանի որ երեկ անազնիվ եւ զզվելի մարդկանց «օգնությամբ» զրպարտել եմ աղջկան»,- տեսահոլովակը մակագրել է Բոնյան:

Վիկտորիան ուրախացել է, որ ժամանակին է իմացել ճշմարտությունը:

«Փառք Աստծո, որ այսօր բոլոր մանրամասները բացահայտվեցին եւ պարզվեց, որ իմ գորընկերուհու նախկին աշխատակիցը կեղծել է փաստերը՝ մրցակցություն ստեղծելու համար: Իրենց նպատակներին հասնելու համար մարդիկ այնպիսի անպատիվ քայլերի են դիմում... Ինձ համար ցավալի է, որ վիրավորել եմ այդ մարդուն: Եվս մեկ անգամ խորապես ներողություն եմ խնդրում»,- գրել է Բոնյան:



© NEWS.am STYLE