Սոնա Ռուբենյանը ցուցադրել է զինվոր եղբորը

10:54   21 հունվարի, 2017

Սոնա Ռուբենյանը ցուցադրել է կրտսեր եղբորը՝ Արթուր Ռուբենյանին, որը սկսել է իր ծառայությունը ՀՀ զինված ուժերում։ Տաղանդավոր երգչուհին Instagram-ում տեղադրել է Արթուրի լուսանկարը (ի դեպ, քույր եւ եղբայր շատ նման են իրար) եւ բարի ծառայություն մաղթել նրան.

Фото опубликовано Sona Rubenyan (@sonarubenyan)

«Իմ Արթուր, իմ զինվոր բարի ու խաղաղ ծառայություն քեզ ու բոլորին»,- լուսանկարը մեկնաբանել է հոգատար քույրիկը։

Фото опубликовано Sona Rubenyan (@sonarubenyan)

Հիշեցնենք, որ վերջերս թողարկվեց «Մեծ Հայք» խմբի հայտնի հիթերից «Քամի փչի» երգի ռիմեյքը, որի ձայնագրությանն ու տեսահոլովակի նկարահանմանը իր մասնակցությունն է ունեցել նաեւ 24-ամյա Սոնան։

 



© NEWS.am STYLE