Tiffany & Co-ից տուփ. ի՞նչ է նվիրել Մելանյա Թրամփը Միշել Օբամային

12:03   21 հունվարի, 2017

Եվ այսպես՝ մենք պատմեցինք ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության, ինչպես նաեւ պարահանդեսին նախագահի եւ առաջին տիկնոջ առաջին պարի մասին, որին Մելանյան ներկայացել է Hervé Pierre-ից բացառիկ զգեստով:

Բայց ավելի վաղ Վաշինգթոնում կայացել է Սպիտակ տան բանալիների հանձնման արարողությունը. ԱՄՆ-ի արդեն նախկին նախագահ Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի հետ դիմավորել են Դոնալդ եւ Մելանյա Թրամփերին, շրջել տանը, ինչպես նաեւ նոր բնակիչներին ծանոթացրել անձնակազմի հետ:

Հատկանշական է, որ Մելանյան որպես նվեր Միշելին Tiffany & Co. հայտնի ապրանքանիշից տուփ է փոխանցել:

Արտասահմանյան լրատվամիջոցները մի քանի ժամ է՝ գուշակում են, թե ինչ կարող է լինել այդ տուփում:

Բրիտանական The Guardian-ը Մելանյայից նվերների սեփական տարբերակն է ներկայացրել:

Անգլերեն U տառի տեսքով կախազարդ. 3 հազար դոլար

Հնարավոր է՝ բանալիների համար կախազարդը Վաշինգտոնում Օբամայի նոր տան համար է. ի դեպ՝ այն գտնվում է նույն շրջանում, որտեղ բնակվում է Թրամփի դուստրը՝ Իվանկան:

Բանջարեղենի համար գդալ. 350 դոլար

Այն Օբամայի ընտանիքին երջանիկ կդարձնի:

Օդանավ-խնայատուփ. 2.500 դոլար

Օբամայի ընտանիքին թույլ կտա սեփական օդանավի համար դրամ տնտեսել:

Հինգերորդ պողոտայի լոգոյով բաժակ. 25 դոլար

Որպեսզի Օբաման հասկանա, թե որտեղ է հիմա գտնվում Սպիտակ տունը:

2.800 դոլար արժողությամբ ժամացույց:

Tiffany-ից խաղաքարտեր. 35 դոլար

Սեւ-սպիտակ խաղաքարտեր Օբամայի համար, որը, ինչպես ինքն է խոստովանել, լավ պոկեր է խաղում:

Արքայախնձորի տեսքով ափսե. 350 դոլար

Արքայախնձորն ակնարկ է Օբամայի քենիական արմատների մասին, Քենիայի արտահանման հիմնական մթերքն արքայախնձորն է:



© NEWS.am STYLE