Քանյե Ուեսթն անակնկալներ է պատրաստում. արտիստն աշխատում է նոր ալբոմի եւ Yeezy հավաքածուի ուղղությամբ

18:05   21 հունվարի, 2017

Քանյե Ուեսթն աշխատում է իր նոր ալբոմի ուղղությամբ: Այս մասին գրում է E! News-ը:

Ներքին աղբյուրների հաղորդմամբ՝ 39-ամյա ռեփերը շատ լավ է զգում իրեն եւ նոր ալբոմի համար երգեր է գրում: Արտիստը նաեւ սկսել է իր Yeezy ապրանքանիշի համար նոր հավաքածու մշակել:

«Քանյե Ուեսթն անակնկալներ է պատրաստում։ Նա մի քանի ծրագիր ունի, որոնց մասին առայժմ չի խոսում: Քանյեն մտադիր է համերգային գործունեությունը սկսել գարնանն ու ավարտել աշնան սկզբին: Ինչ վերաբերում է նորաձեւությանը. հիմա նա տարբեր դիզայներների հետ միանգամից մի քանի ծրագիր է պատրաստում:

Բայց Քանյեն չի մոռանում, որ իր համար ամենակարեւորը կինն ու երեխաներն են»,- նշել է Քարդաշյան-Ուեսթ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:



© NEWS.am STYLE