Սուպերմոդել Էմիլի Ռատաժկովսկին ներքնազգեստով զբոսնել է Մանհեթենում

16:06   21 հունվարի, 2017

Սուպերմոդել Էմիլի Ռատաժկովսկին ներքնազգեստով զբոսնել է Մանհեթենում: 25-ամյա մոդելը մասնակցել է DKNY-ի նկարահանումներին:

Պատկերացնում ենք անցորդների վիճակը, որոնց կողքով փոքրիկ շնիկի ընկերակցությամբ անցել է կիսամերկ գեղեցկուհին:

Երեկ Blurred Lines հոլովակի հերոսուհին իր Instagram-ում շատ կրքոտ հոլովակ էր հրապարակել:

«Գաղտնի նախագիծ: Կթողարկվի 2017 թվականի մարտին»,- հայտնել է 25-ամյա գեղեցկուհին, սակայն 10 մլն բաժանորդներին որեւէ մանրամասն չի ներկայացրել:

Նշենք, որ մոդելը հայտնվելու է Vogue España-ի փետրվարյան համարի շապիկին:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Startarksphoto-ի, GC Images-ի



© NEWS.am STYLE