Դիզայներ Էրվե Պիեռը՝ Մելանյա Թրամփի համար իր ստեղծած զգեստի մասին. «Մեծ պատիվ է առաջին տիկնոջը հագցնելը»

15:02   21 հունվարի, 2017

ԱՄՆ-ում տեղի է ունեցել 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որն ուղեկցվել է միանգամից մի քանի պարահանդեսով: Առաջին տիկին Մելանյա Թրամփը ներկայացել է Hervé Pierre-ից զգեստով:

Ի դեպ՝ Էրվե Պիեռը զգեստներ է ստեղծել նաեւ Միշել Օբամայի (որպես Caroline Herrera-ի ստեղծագործական տնօրեն) եւ Հիլարի Քլինթոնի (որպես Oscar de la Renta-ի դիզայներ) համար:

«Ինձ համար մեծ պատիվ է առաջին տիկնոջը հագցնելը: Իմ բախտը բերել է: Այնպես որ՝ ես երջանիկ եմ Մելանյա Թրամփին հագցնելու համար, բայց արդեն իմ անունով: Մելանյայի հետ դյուրին էր աշխատել, քանի որ նա նախկին մոդել է եւ գիտի՝ ինչ է ուզում, ինչը դյուրացնում էր իմ գործը»,- հայտարարել է դիզայները:

Հիշեցնենք, որ պարահանդեսին Մելանյան ու Դոնալդը պարել են Ֆրենկ Սինատրայի My Way երգի ներքո:

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE