Համացանցում հրապարակվել է Պելագեայի հարսանիքից առաջին լուսանկարը

17:24   21 հունվարի, 2017

Հայտնի երգչուհի, ռուսական «Голос» շոուի ժյուրիի անդամ Պելագեան անցյալ տարվա հունիսին ամուսնացել է հոկեիստ Իվան Տելեգինի հետ: Քանի որ երգչուհու անձնական կյանքը «Խիստ գաղտնի» թղթապանակում է, հարսանիքի մասին մամուլն իմացել է մեկ շաբաթ անց: Ասում են՝ երգչուհու հղիության պատճառով հարսանիքը կազմակերպել են արագ եւ համեստ:

Ամուսնանալուց հետո Պելագեան անհետացավ լրագրողների եւ երկրպագուների տեսադաշտից: Հենց այդ ժամանակ էլ տեղեկություն հայտնվեց, որ Պելագեան հղի է եւ թաքնվում է հետաքրքրասեր աչքերից:

Եվ ահա կես տարի անց համացանցում հարսին ու փեսային պատկերող լուսանկար է հայտնվել: Պելագեան մարմինը գրկող զգեստով է, իսկ հարսնացուի նուրբ կերպարը լրացնում է երկար քողը:

Հատկանշական է, որ գաղտնի սիրահարների հարսանիքից առաջին պաշտոնական լուսանկարը համացանցում հրապարակել է նրա մտերիմներից ինչ-որ մեկը: Համբուրվող նորապսակների լուսանկարը տեղադրել են Պելագեայի ֆան-էջում:

 



© NEWS.am STYLE