ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը խայտառակվել է՝ փորձելով Թրամփի երդմնակալության ժամանակ անձրեւանոց հագնել

14:01   21 հունվարի, 2017

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը անհարմար դրության մեջ է հայտնվել:

Նախկին նախագահը խայտառակվել է՝ Վաշինգթոնում ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ փորձելով անձրեւանոց հագնել:

Ուշադրության կենտրոնում է հայտնվել անձրեւանոցի հետ Ջորջ Բուշի համառ պայքարը:

ԱՄՆ նախկին նախագահը ոչ մի կերպ չի կարողացել հաղթել մոմլաթե անձրեւանոցին, որը կա՛մ մի կողմ է թռել, կա՛մ փակել նրա դեմքը, կա՛մ Բուշը պատահաբար հարվածել է իր ընկեր Դիք Չեյնիին:

 

Աղբյուրը՝ The Telegraph



© NEWS.am STYLE