Չորացրած սմբուկով աղցան. բաղադրատոմս՝ NEWS.am STYLE-ից

17:17   22 հունվարի, 2017

Եթե դուք սմբուկ սիրում եք, բայց չեք ուզում ձմռանը դրա վրա շատ գումար ծախսել,ապա չորացրած սմբուկով այս բաղադրատոմսը ձեզ դուր կգա:

Աղցանի համար պետք է

100 գ չորացրած սմբուկ

1 հատ սոխ

1 պճեղ սխտոր

2-3 ճ. գդալ թթվասեր

Խմելի-սունելի, սեւ աղացած պղպեղ եւ աղ՝ ըստ ճաշակի

Չոր սմբուկի վրա եռացրած ջուր ենք լցնում եւ թողնում ենք 10-15 ր, այս գործընթացը պետք է կրկնել այնքան ժամանակ, մինչեւ ջուրը բաց գույնի դառնա: Մանր կտրատած սոխը տապակում ենք բուսական յուղով, հետո ավելացնում սխտոր:

Վրան լցնում ենք սմբուկը, խառնում, շոգեխաշում թույլ կրակի վրա:

Հետո ավելացնում ենք համեմունքները, կանաչին եւ թթվասերը, արագ խառնում, թողնում ենք մի քանի րոպե էլ շոգեխաշվի, մինչեւ թթվասերը դառնա դեղին:

Բարի ախորժակ:



© NEWS.am STYLE