Միգուցե ամուսնության առաջա՞րկ անեմ նրան. Գարիկ Մարտիրոսյանը եւ կինը նշել են ծանոթության 20-ամյակը

11:04   22 հունվարի, 2017

Հունվարի 21-ը տոնական էր Մարտիրոսյանների ընտանիքում: 20 տարի առաջ հենց այդ օրը հայտնի դերասան եւ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լեւինան հանդիպել են միմյանց եւ մեկ տարի անց՝ հուլիսի 10–ին, որոշել ամուսնանալ: Նրանց սիրավեպի արդյունքում ծնվել են զույգի երկու երեխաները՝ Ժասմին եւ Դանիել Մարտիրոսյանները:

Հոբելյանական օրը ամուսինները որոշել են համատեղ լուսանկարներ հրապարակել Instagram-ում՝ բնականաբար գրելով հումորային մեկնաբանություններ.

«Ուղիղ 20 տարի առաջ մենք ծանոթացանք Գարիկի հետ Սոչիում կազմակերպված ՈՒՀԱ-ի փառատոնի ժամանակ: Եվ ուղիղ 15 տարի է ես եւ Գարիկը ծանոթ ենք Սեմյոնի (Սլեպակով) հետ: Ահա, նստել ու նշում ենք»,- կատակել է Ժաննան:

A photo posted by Гарик Мартиросян (@martirosian_official) on

«Այս աղջկա հետ ծանոթացել եմ 1997-ի հունվարի 21-ին Սոչիում: Անցել է ուղիղ 20 տարի: Միգուցե ամուսնության առաջա՞րկ անեմ նրան, այլապես անհարմար է, արդեն երկու երեխա ունենք»,- միասին արված սելֆին մակագրել է երգիծաբանը:

 

 



© NEWS.am STYLE