Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է իր 8-ամյա երկվորյակ երեխաներին

14:10   23 հունվարի, 2017

Ջենիֆեր Լոպեսն իր 8-ամյա երկվորյակ երեխաներին՝ Էմմային եւ Մաքսին է ցուցադրել: 47-ամյա երգչուհին Instagram-ում երեխաների հետ լուսանկար է հրապարակել:

«Իմ փոքրիկները»,- նկարը մակագրել է Լոպեսը:

Երգչուհին ներկայում Մայամիում է, ինչի մասին է վկայում նրա հրապարակած մեկ այլ լուսանկար:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Լոպեսը փայլեց People's Choice Awards-ի կարմիր գորգին:

Ութ անգամ առաջադրվելուց հետո նա վերջապես մրցանակ ստացավ՝ «Քրեական սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Ի դեպ, Լոպեսը դարձել է World of dance պարային նախագծի հաղորդավարուհին։



© NEWS.am STYLE