Մերկ Պուտինի ուղերձն ամերիկացիներին. Saturday Night Live շոուի պարոդիան ռեկորդներ է սահմանում

12:03   23 հունվարի, 2017

Saturday Night Live շոուն հերթական անգամ առանձնացել է հաջող պարոդիայով: Եվ եթե վերջին շաբաթվա ընթացքում շոուի գլխավոր հերոսը Դոնալդ Թրամփն էր, ապա այս անգամ՝ Վլադիմիր Պուտինը, որը կիսամերկ ուղերձ է հղել ամերիկյան ժողովրդի:

Պուտինի կերպարում հանդես է եկել Բեք Բենեթը:

Այս անգամ Վլադիմիր Պուտինը, իբր, Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ դիմել է ԱՄՆ քաղաքացիներին: Խոսելով այն մասին, որ Միացյալ Նահանգները հայտնվել է «այդ անկանխատեսելի մարդու ձեռքում»՝ նա հայտարարել է.

«Հանգստացեք: Ես դա ինձ վրա եմ վերցնում: Պուտինը կանի հնարավորը, որպեսզի ամեն ինչ լավ լինի: Խոստանում եմ, որ հոգ կտանեմ Ամերիկայի մասին: Դա ամենաթանկ բանն է, որ մենք գնել ենք»:

Անդրադարձ է եղել նաեւ հանգստյան օրերին աշխարհի տարբեր ծայրերում անցկացված «Կանանց քայլարշավներին»:

«Դոնալդ, շատ ուրախ եմ տեսնել, որ այդքան մարդ է մասնակցել ձեր երդմնակալությանը: Օյ, սպասեք, բայց սա «Կանանց քայլարշավն» է»,- էկրանին հայտնված լուսանկարները մեկնաբանել է Բենեթը:

Մեկ օրվա ընթացքում հոլովակն ավելի քան 2 մլն դիտում է ունեցել:



© NEWS.am STYLE