Գլուխգործոց Գայ Ռիչիից. համացանցում հայտնվել է «Արթուր արքայի սուրը» ֆիլմի անոնսը՝ Չարլի Հենեմի ու Ջուդ Լոուի մասնակցությամբ

16:08   23 հունվարի, 2017

Դե ինչ, Գայ Ռիչիի երկրպագուներ, շուտով մեզ նրա հերթական գլուխգործոցն է սպասվում: Բրիտանացի հայտնի ռեժիսորի King Arthur:Legend of the Sword («Արթուր արքայի սուրը») ֆիլմը մեծ էկրան կբարձրանա մայիսի 12-ին:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել անկրկնելի Չարլի Հանեմն ու Ջուդ Լոուն:

Սյուժեի կենտրոնում երիտասարդ Արթուրն է, որն իր բանդայի հետ գործունեություն է ծավալում Լոնդոնիումի արվարձաններում: Հերոսը չի էլ կասկածում իր ծագման մասին, մինչեւ նրա ձեռքերում հայտնվում է Էքսկալիբուր սուրը:

Արթնացնելով զենքի ուժը՝ Արթուրը ստիպված է մի քանի դժվարին որոշում կայացնել: Նա նաեւ պետք է սովորի օգտվել սրից, միավորել ժողովրդին՝ իր ծնողներին սպանած եւ գահին տիրացած բռնակալ Վորթիգերնին (Ջուդ Լոու) հաղթելու համար:



© NEWS.am STYLE