Ռուս աստղերին արգելել են ԱՄԷ-ում ինտիմ սելֆիներ անել

16:33   23 հունվարի, 2017

Վիկտորիա Բոնյան, Ալյոնա Շիշկովան, Աննա Կալաշնիկովան եւ ռուս այլ հայտնիներ սկանդալի մեջ են հայտնվել ԱՄԷ-ում, որտեղ նրանց արգելել են ինտիմ սելֆիներ անել:

«Дни»-ն հայտնել է, որ Միացյալ Արաբական Էմիրությունները ռուս զբոսաշրջիկների համար ոչ միայն տուրիստական դրախտ է, այլ նաեւ խիստ բարոյականության երկիր: Անբռնազբոս դերասանուհիներն ու մոդելներն այնտեղ ստիպված են իրենց որոշակի սահմանափակումների մեջ պահել եւ առանձնապես չմերկանալ, քանի որ նրանց ոչ միայն չեն հասկանա, այլեւ դիտողություն կանեն:

Վիկտորիա Բոնյա

Օրերս կանանց դեսանտը՝ Վիկտորիա Բոնյա, Ալյոնա Շիշկովա, Աննա Կալաշնիկովա, Դուբայում էր՝ մասնակցելու ֆոտոշարքի նկարահանումների, եւ սկսել է Instagram-ում պարծենալ թեթեւ հագուստով սելֆիներով: Լյուքս կարգի հյուրանոցի ղեկավարությունը արագ է արձագանքել՝ աղջիկներից պահանջելով տեղավայրի անվանումով իրենց հաղորդագրությունները ջնջել, քանի որ դա  կարող է ազդել հյուրանոցի հեղինակության վրա:

Ալյոնա Շիշկովա

Բնականաբար, լուրջ սկանդալ է ծագել: Աստղային աղջիկները սկսել են հավաստիացնել, որ համացանցում սադրիչ ոչինչ չեն հրապարակել, իսկ մերկ լուսանկարներն իբր տեղադրում են պակաս հայտնի ռուս զբոսաշրջիիկները եւ մոդելները:

Որոշ ռուս գեղեցկուհիներ հատում են թույլատրելիի բոլոր սահմանները, որպեսզի հարուստ սիրահետող գտնեն, որպիսիք ԱՄԷ-ում մեծաթիվ են:

Աննա Կալաշնիկովա

Հյուրանոցի ղեկավարության վրդովված ներկայացուցիչները իրենց հյուրանոցում հանգստացող աղջիկների Instagram-ում հրապարակած լուսանկարները նույնիսկ ներքնաշորերի կատալոգի հետ են համեմատել, ինչը էմիրություններում արգելված է:



© NEWS.am STYLE