Ինչպե՞ս առանց արհեստական թարթիչների օգնության երկարացնել թարթիչները (տեսանյութ)

19:22   23 հունվարի, 2017

Երկար, խիտ եւ արտահայտիչ թարթիչների մասին երազում են, գրեթե, բոլոր կանայք եւ աղջիկները, քանի որ որքան երկար են թարթիչներդ, այնքան հայացքդ ավելի դրամատիկ եւ խորն է լինում:

Վերջին շրջանում շատ արդիական են դարձել արհեստական թարթիները: Եթե դրանցից նախկինում, հիմնականում, օգտվում էին աստղերը, ապա այսօր, նույնիսկ, Երեւանի փողոցներում զբոսնելիս կարող ես տեսնել շատ աղջիկների, որոնք կրում են արհեստական թարթիչներ:

Ի դեպ, մինչ շատերը դրանք շատ հեշտությամբ են կրում, ոմանց համար արհեստական թարթիչներով շրջելն, իսկական, փորձություն է:

YouTube-ում հայտնի դիմահարդար Հեյդի Փրիչարդի կարծիքով` պարտադիր չէ ամեն անգամ կրել արհեստական թարթիչներ. դրանք, պարզապես, կարելի է երկարացնել սեւաներկի ճիշտ օգտագործման շնորհիվ:

Դրա համար ձեռքի տակ պետք է ունեալ թարթիչները կլորացնող սարք եւ սեւաներկ:

Իսկ մնացած ցուցումներին հետեւեք տեսանյութի օգնությամբ:

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE