«Եվրատեսիլ-2017». Հայտնի է Բելառուսի ներկայացուցչի անունը

17:34   23 հունվարի, 2017

Մայիսին Կիեւում մեկնարկում է «Եվրատեսիլը»: Բայց նախքան դա, հանգստյան օրերին Բելառուսը որոշել է մրցույթում իր պատվիրակին: Naviny.by-ը փոխանցմամբ՝ հանրապետությունը կներկայացնի Navi դուետը, որը բելառուսերեն ստեղծագործություն կկատարի:

Ազգային ընտրության ժամանակ (մասնակցել են 13 խումբ եւ կատարողնեւ) Navi խումբը երգել է «Гісторыя майго жыцця» կոմպոզիցիան, որը բելառուսերենով միակ երգն էր:

Հաղթողի անունը հայտարարվել է հեռուստադիտողների եւ մասնագիտական ժյուրիի ընդհանուր գնահատականների արդյունքներով: Քվեարկության ժամանակ օգտագործվել է եվրատեսիլյան դասական սխեման, որի համաձայն հաղթողը 12 միավոր է ստացել, երկրորդ տեղը գրավողը՝ 10 միավոր, երրորդ տեղը՝ 8 միավոր, իսկ հաջորդ թեկնածուները՝ մեկական միավոր պակաս:

Navi-ն ներկայացնում են Արտեմ Լուկյանենկոն եւ Քսենիա Ժուկը: Դուետը ստեղծվել է 2014 թվականին եւ արդեն 2 ալբոմ է թողարկել:



© NEWS.am STYLE