Խմիչքներ, որոնցով հպարտանում են արտադրող երկրները

19:14   22 մարտի, 2017

Շարտրեզ

Թնդությունը՝ 40% - 69%

Ֆրանսիական այս լիկյորը պարունակում է ավելի քան 100 տեսակի բուժիչ խոտաբույսեր: Սկզբում այն արտադրվել է որպես բալասան, որն օգտագործվել է բացառապես բուժիչ նպատակներով: Սակայն հետագայում նրա բաղադրությունը հարմարացվել է 55 աստիճան թնդություն ունեցող լիկյորի:

Լիկյորի իրական բաղադրությունը գիտեն միայն Գրանտ Շարտրեզ վանքի հոգեւորականները:  Գույություն ունի այս լիկյորի հիմնականում երեք տեսակ՝ Կանաչ Շարտրեզ՝ 55%,  Դեղին Շարտրեզ՝ 40%, եւ Գրանդ Շարտրեզ բուսական բալասանը՝ 69% թնդությամբ:

Ումեսյու

Թնդությունը՝ 15%

Ավանդական ճապոնական լիկյորի արմատները հասնում են մինչեւ 16-17-րդ դարեր: Խմիչքին հատուկ է թթվաքաղցր համը։ Այն պատրաստվում է ումե տեսակի սալորից:

Միրտո

Թնդությունը՝ 28% - 36%

Այս ըմպելիքն իտալական Սարդինա կղզու այցեքարտն է: Պատրաստման համար օգտագործում են միրտոյի պտուղներն ու տերեւները: Նրա գույնը կարող է փոխվել՝ սպիտակից մինչեւ կարմիր: Վերջինն ավելի շատ է տարածված: Լիկյորը քաղցր համ ունի:

Վինյակ

Թնդությունը՝ 40%

Այսպես է կոչվում Բալկաններում արտադրվող բրենդիի հայտնի տեսակը: Սկզբում այն անվանել են կոնյակ, սակայն դա դուր չի եկել ֆրանսիացիներին, ուստի սերբական այս խմիչքը կոչվել է «վինյակ»: Այն մուգ խեժագույն է եւ բարդ համային փունջ ունի:

Ամարուլա

Թնդությունունը՝ 17%

Հարավաֆրիկյան այս կաթնային լիկյորի խորհրդանիշը փիղն է: Սա պատահական չէ, քանի որ փղերը սիրում են սնվել մարուլայի պտուղներով, ինչից էլ պատրաստվում է այս ըմպելիքը: Այս կաթնային լիկյորը հաճախ են համեմատում Բեյլիսի հետ, բայց այն ունի իր յուրահատուկ բույրն ու կարամելային համը:

Մետակսա

Թնդությունը՝ 38% - 40%

Ավանադական հունական ալկոհոլային խմիչքը պատրաստվում է  խաղողի սպիրտից, որը պահվում է կաղնու տակառներում՝ 3-30 տարի: Բացի համային առանձնահատկություններից՝ Մետակսան հայտնի է նրանով, որ առաջին ալկոհոլային խմիչքն է, որը համտեսել են տիզերքում:

Բերենֆանգ

Թնդությունը՝ 35%

Այն օգտագործում են թեյի հետ խառնուրդով կամ առանց։

Դիսարանո

Թնդությունը՝ 28%

Իտալական այս լիկյորը պատրաստվում է նուշի ու ծիրանի կորիզների բաղադրությամբ, որին ավելացվում է կոնյակ եւ 17 տեսակի տարբեր բույսեր ու համեմունքներ: Այն քաղցր է եւ նուշի համ ունի:

Golsing’s Black Seal

Թնդությունը՝ 40% - 75%

Այս ռոմը Բերմուդյան կղզիների այցեքարտն է: Այն ունի հագեցած ու խորը համ: Հիմնականում օգտագործվում է անխառն վիճակում, թեեւ հնարավոր է ինչ-որ բան ավելացնել: Այդ պատճառով տեղացիները նաեւ  բազմաթիվ կոկտեյլներ են առաջարկում, որից ամենահայտնին Dark’n Stormy է՝ պատրաստված Golsing’s Black Seal-ից եւ կոճապղպեղի գարեջրից:

 

Աղբյուրը՝ Otvetinavse.com



© NEWS.am STYLE