Առողջ հարաբերությունների հինգ նշան

20:12   22 մարտի, 2017

1.Դուք միմյանց անձնական տարածք եք տալիս

Զույգերը սովորաբար երկար ժամանակ են միմյանց հետ անցկացնում, բայց դա կարող է կախվածություն առաջացնել, ինչն առողջ չէ: Շատ նորմալ է, եթե դուք առանձին գնաք մարզասրահ կամ ինչ-որ դասընթացների: Առողջ զույգերը կարող են նաեւ առանձին ժամանակ անցկացնել՝ որպես անհատականություն զարգանալու համար:


2. Դուք կարող եք ասել «Ների՛ր»

Միայն այն, որ դուք լավ հարաբերությունների մեջ եք, չի նշանակում, որ դուք երբեք չեք սխալվում: Առողջ զույգերի դեպքում մարդիկ պատրաստ են պատասխանատվություն կրել իրենց արարքների համար եւ անկեղծորեն ներողություն խնդրել՝ փորձելով չկրկնել սխալը:


3. Դուք վստահում եք միմյանց

Առողջ հարաբերությունների դեպքում դուք անգամ չեք ուզենա քչփորել նրա հեռախոսը, քանի որ նա առիթ չի տալիս, իսկ դուք նրան վստահում եք: Դրա համար, սակայն, ժամանակ է պետք, հատկապես նրանց համար, ովքեր նախկինների կողմից դավաճանություն են տեսել: Բայց իսկական զուգընկերը պատրաստ է ժամանակ ծախսել՝ ապացուցելու համար, որ նրան կարելի է անսահման վստահել:


4.Դուք միմյանց ավելի լավն եք դարձնում

Երբ նա ձեր կողքին է, դուք խելացի եք, ուրախ, բարի, մեծահոգի, քանի որ նա ձեզ ոգեշնչում է: Դուք միմյանց ոգեշնչում եք օգտվել հնարավորություններից, ռիսկի դիմել եւ միմյանց աջակցում եք, երբ ինչ-որ բան չի ստացվում:


5. Դուք շնորհակալ եք միմյանց

Դուք անգամ մանրուքները չեք ընդունում այնպես, ասես դա հենց այդպես էլ պետք է լիներ: Նույնիսկ այն, որ նա աղբը թափեց, կարող է ձեր կողմից հաճոյախոսության առիթ դառնալ։ Եվ այդ ամենը փոխադարձ է:

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE