Երեք քայլ տղամարդու ուշադրությունը գրավելու համար

16:15   23 փետրվարի, 2017

Ներկայացնում ենք երեք խորհուրդ, որոնք ձեզ կօգնեն լավացնել շփման ունակությունները՝ տղամարդուն գրավելու համար.

Նրան ակտիվորեն ուշադրություն դարձրեք

Ինչպե՞ս: Երբեմն դրա համար պարզապես հարկավոր է ավելի շատ ականջները գործածել, քան բերանը: Լավ շփումը ոչ միշտ է նշանակում մշտական զրույցներ: Եթե դադար է առաջանում, մի շտապեք այն մենախոսությամբ լցնել: Նրա աչքերի մեջ նայեք, փորձեք կապ գտնել: Հետաքրքրությամբ լսեք նրան:

Լեդիի նման նստեք, ոչ թե տղամարդու

Ձեր պահվածքը շատ բան է խոսում ձեր անձի եւ արժեքների մասին: Ոտքը ոտքին գցեք, մի պատճենեք տղամարդու պահվածքը, բայց եւ չափը մի անցեք կանացի հնարքների հարցում՝ մատներով մազերը ոլորելով կամ բերանը կիսաբաց պահելով: Պարզապես ձեզ պարկեշտության շրջանակում, գեղեցիկ եւ դաստիարակված պահեք:

Ուղիղ պատասխանեք հարցերին

Պետք չէ խուսափել պատասխանից, խաղալ: Երբ տղամարդն ուղիղ հարց է տալիս, չի ուզում տողերի արանքում կարդալ, փորձել հասկանալ, թե ինչ նկատի ունեիք, առավել եւս, եթե ձեզ լավ չի ճանաչում: Միաժամանակ, եթե ալերգիա ունեք լակտոզայից, իսկ նա ձեզ պաղպաղակ է առաջարկում, պետք չէ ալերգիկ ռեակցիայի բոլոր մանրամասները պատմել:

 

Աղբյուրը՝ Soulpost



© NEWS.am STYLE