Տաղանդավոր հայ փոքրիկը՝ Մաքսիմ Գալկինի եւ Վալդիս Պելշի հետ

16:53   23 հունվարի, 2017

Անցյալ տարի ռուսական Առաջին ալիքով մեկնարկեց հիանալի նախագիծ, որը շատ շուտով սիրվեց ոչ միայն Ռուսաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Խոսքը «Лучше Всех» շոուի մասին է։ Հաղորդաշարին մասնակցում էին տաղանդավոր երեխաներ, որոնք իրենց ունակություններով զարմացնում էին հանդիսատեսին եւ հեռուստադիտողին։

Շոուն մեծ հետաքրքրությամբ դիտում էին նաեւ Հայաստանում, քանզի մասնակիցների թվում երբեմն հայտնվում էին նաեւ հայ փոքրիկներ, օրինակ՝ արքայադուստր Սոֆյա Բաղդասարյանը, քանոնի փոքրիկ վարպետ Մերի Մուսինյանը եւ Շեքսպիր ասմունքող Ալեքսանդր Բեյլերյանը: Վերջինը նախագծում փայլեց ոչ միայն իր ասմունքով, այլեւ Վալդիս Պելշի հետ «Գուշակիր մեղեդին» հաղորդման շրջանակում տարբեր լեզուներով երգելով։

Ալեքսանդրն այնքան է տպավորել հաղորդավար Մաքսիմ Գալկինին, որ նա նախագծի առաջին եթերաշրջանի ավարտից հետո անգամ իր Instagram-ում հայ փոքրիկի եւ Վալդիս Պելշի հետ արված համատեղ լուսանկարն է հրապարակել։

Фото опубликовано Максим Галкин | maxgalkin.ru (@maxgalkinru)

Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում 6-ամյա Բեյլերյանը կատարում էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Une Vie D'amour» երգը։



© NEWS.am STYLE