Աշխարհի ամենաօգտակար եւ առողջ խոհանոցները

15:15   26 փետրվարի, 2017

Հունական խոհանոց

Հունական խոհանոցի ավանդական բաղադրիչները՝ թարմ մրգեր ու բանջարեղեն, ձիթապտղի յուղ եւ Օմեգա-3 վիտամինով հագեցած ծովամթերքները, մեծ  ներդրում ունեն իմունայն համակարգում, շաքարախտի, քաղցկեղածին եւ սրտային  հիվանդությունների դեմ պայքարում։

Հույները, որպես կանոն, սեղանին մատուցում են չափսով փոքրիկ ուտեստներ, որոնք կիսվում են հյուրերի միջեւ։ Այսպես, չափից շատ ուտելու վտանգը նվազում է։

Սակայն հունական ուտեստներ պատրաստելիս վերահսկեք յուղի քանակությունը։

Վիետնամական խոհանոց

Այս խոհանոցին բնորոշ համեմունքներ (գինձ, անանուխ, կարմիր պղպեղ, բադյան) հնուց ի վեր գործածվում են տարատեսակ հիվանդությունների դեմ պայքարում։

Քաշը վերահսկելու շրջանակում խուսափեք ճարպի բարձր պարունակությամբ ուտեստներից, որոնք շատ են վիետնամական խոհանոցում։

Ճապոնական խոհանոց

Ճապոնական խոհանոցի ուտեստները հայտնի են ոչ միայն հակաօքսիդանտների բարձր պարունակությամբ բաղադրիչներով, այլեւ գոլորշու վրա պատրաստվելու ավանդական միջոցով։

Ճապոնացիների մեծամասնությունն հետեւում է Կոնֆուցիոսի «Hara Hachi Bu» խորհրդին, ինչը նշանակում է «Կերեք, քանի դեռ չեք կշտացել 80 տոկոսով», ինչը դիետոլոգիայի հիմնաքարերից է։

Ավանդական ճապոնական խոհանոցը ներառում է կանաչ թեյ, կալցիումով հագեցած չինական կաղամբ, յոդով հարուստ ծովային ջրիմուռներ, ծովամթերք եւ այլ առողջարար մթերքներ։ 

Սակայն ուշադիր պետք է լինել, քանի որ սպիտակ բրինձը կարող է արյան մեջ բարձրացնել շաքարի մակարդակը։

Հնդկական խոհանոց

«Հնդկական խոհանոց» կապակցությունը համադրվում է համեմունքների հսկայական տեսականու հետ. կոճապղպեղ, կծու պղպեղ եւ այլն։ Հնդկաստանին բնորոշ շատ համեմունքներ կարող են պաշտպանել քաղցկեղից ու Ալցհեյմերի հիվանդությունից։

Ավանդական կարրիի հիմնական բաղադրիչը քրքումն է, որն ունի հակաբորբոքային հատկություններ։ Օգտակար են նաեւ հնդկական խոհանոցի յոգուրտն ու ոսպը։

Հնարավորինս խուսափեք տապակած սննդից ու բազմաբաղադրիչ կարրիից, որտեղ շատ են ճարպերը։

Իտալական խոհանոց

Իտալական խոհանոցն արժեքավոր են դարձնում դրա բաղադրիչ տարրերը՝ լոլիկ, ձիթապտղի յուղ, սխտոր, սուսամբար, ռեհան, մաղադանոս։ 

Լոլիկը հարուստ է լիկոպեններով, որոնք կարող են կանխարգալել քաղցկեղածին հիվանդությունները։ Սխտորն աչքի է ընկնում Aեւ C վիտամինների պարունակությամբ, իսկ ձիթապտղի յուղը նվազեցնում է խոլեստերինը, այրում ճարպերը, նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը:

Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ իտալական խոհանոցը չի չարաշահում հալած պանիրները: Աշխատեք պանրի կրկնակի չափաբաժին չավելացնել պիցցային կամ լազանյային:

Մեքսիկական խոհանոց

Մոռացեք այն յուղոտ, բարձր կալորիականությամբ արագ սննդի մասին, որ վաճառում են սրճարանների մեծ մասում: Իսկական մեքսիկական խոհանոցն առողջ է եւ նույնիսկ դիետիկ: Լոբազգիներից բազմաթիվ ուտեստները, տարատեսակ ապուրներն ու լոլիկի մածուկն օգնում են կանխել 2-րդ տիպի շաքարախտի եւ կանանց մոտ կրծքի քաղցկեցի առաջացումը:

Սակայն մեքսիկական խոհանոցի բազմաթիվ նախուտեստներ եւ տաք ուտեստներ մատուցվում են ընդհանուր ափսեով, ինչը մեծացնում է չափից ավելի ուտելու վտանգը:

Թաիլանդական խոհանոց

Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի չեմպիոն կարելի է կոչել թաիլանդական ավանդական Տոմ Յամ ապուրը:

Թաիլանդական խոհանոցին հատուկ բազմաթիվ համեմունքներ բուժիչ հատկություններ ունեն. կոճապղպեղն օգնում է մարսողությանը, քրքումը հակաբորբոքային հատկություններ ունի, իսկ կիտրոնի սորգոն ասիական մշակույթում դարերով օգտագործվում է որպես մրսածության եւ ստամոքսի ցավերի դեմ միջոց:

Սակայն կոկոսի կաթով թաիլանդական ապուրները հաճախ հագեցած են լինում ճարպերով եւ կալորիայով:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE