Հավանայում ավարտվել է Art Deco համաշխարհային կոնգրեսը

17:46   22 մարտի, 2013

Կուբայի մայրաքաղաք Հավանայում ավարտվել է Art Deco 12-րդ համաշխարհային կոնգրեսը:

Havana Times-ի տեղեկացմամբ, այս տարի դրա աշխատանքներին մասնակցել է ճարտարապետության եւ դիզայնի պատմության ուսումնասիրությամբ զբաղվող ավելի քան 250 մասնագետ 15 երկրից, այդ թվում՝ Ավստրալիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Կանադայից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Հարավաֆրիկյան հանրապետությունից: Համաժողովը կազմակերպել էին Կուբայի մշակութային ժառանգության ազգային խորհուրդը, Habana Deco խումբը, Art Deco հասարակության համաշխարհային միավորումը (ICADS): Մեկ շաբաթվա ընթացքում Հավանայում եւ Կուբայի այլ քաղաքներում անցկացվել են թեմատիկ կոնֆերանսներ եւ տարբեր թանգարանների ցուցանմուշների ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն, պաստառների եւ ամսագրերի ցուցահանդեսներ, ինչպես նաեւ գրքերի շնորհանդեսներ:

Հիշեցնենք, որ նախորդ՝ 2011 թվականի համաժողովն անցկացվել էր բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում:



© NEWS.am STYLE