Ուժեղ մարդկանց քսան սովորություն

23:06   23 մարտի, 2017

1. Նրանք որոնում եւ հնարավորություններ են գտնում այնտեղ, որտեղ ուրիշները հանձնվում են:

2. Նրանք դաս են քաղում այն ամենից, ինչը մյուսներն անհաջողություն են համարում:

3. Նրանք մտածված որոշումներ են կայացնում:

4. Նրանք մշտապես եւ գիտակցված ճանապարհ են հարթում դեպի հաջողություն, մինչ մյուսները սպասում են, թե երբ է հաջողությունը գտնելու իրենց:

5. Նրանք վախենում են նույն կերպ, ինչպես մյուսները, բայց թույլ չեն տալիս վախին կառավարել իրենց:

6. Նրանք ճիշտ հարցադրումներ են անում:

7. Նրանք չեն դժգոհում. դա ուժերի անիմաստ վատնում է:

8. Նրանք մեղքն ուրիշի վրա չեն բարդում: Նրանք ամբողջական պատասխանատվություն են ստանձնում իրենց գործողությունների համար:

9. Նրանք պարտադիր աներեւակայելի տաղանդներ չունեն, բայց միշտ միջոց են գտնում՝ իրենց ներուժն առավելագույնս իրականացնելու համար: Նրանք իրենցից ավելին են պահանջում:

10. Նրանք զբաղված են եւ ճշտապահ: Ամենուր, որտեղ բոլորը պարզապես անտարբեր են, ձեւացնում են, թե աշխատում են, նրանք իսկապես աշխատում են:

11. Նրանք իրենց շուրջ են համախմբում համախոհներին: Ոչինչ այդքան չի օգնում նպատակին հասնելու ճանապարհին, որքան համախմբված թիմը:

12. Նրանք պարբերաբար իրենց հարց են տալիս. իսկ ինչո՞ւ ոչ ես: Դա թույլ է տալիս կառավարել սեփական ճակատագիրը, այլ ոչ թե հոսանքի հետ լողալ:

13. Նրանք գիտեն՝ ինչպիսին են ուզում տեսնել իրենց կյանքը, եւ այն այդպիսին են դարձնում, մինչ ուրիշները պարզապես կողքից են նայում իրենց կյանքին:

14. Նրանք չեն նմանակում, այլ նոր ուղիներ են որոնում:

15. Նրանք չեն տնտեսում, իսկ դա նշանակում է, որ կյանքը չեն անցկացնում «ինչ-որ» բանի սպասելով:

16. Նրանք ամբողջ կյանքում սովորում են: Կյանքի ցանկացած փորձ դաս է:

17. Նրանք լավատես են, այդ պատճառով ամեն ինչի մեջ օգտակարություն են տեսնում:

18. Նրանք անում են այն, ինչ պետք է անեն՝ անկախ նրանից, թե ինչպես են իրենց զգում տվյալ պահին:

19. Նրանք ռիսկի են գնում՝ ֆինանսական, էմոցիոնալ, մասնագիտական, հոգեբանական:

20. Նրանք չեն փախչում խնդիրներից, այլ հանդիման են դուրս գալիս:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE