11:02 24 հունվարի, 2017Փարիզում մեկնարկել է Բարձր նորաձեւության շաբաթը: Բոլոր քննադատների ուշադրության կենտրոնում Dior Նորաձեւության տան գարուն-ամառ 2017 հավաքածուի ցուցադրությունն է, որն անցկացվել է Ռոդենի թանգարանում: Այստեղ լաբիրինթոս են ստեղծել, որտեղ հպարտորեն քայլել են Christian Dior-ի ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրիի ստեղծագործությունները ներկայացնող մոդելները: Դրանցում, սակայն, զգացվել է նրա նախորդ աշխատավայրի՝ Valentino նորաձեւության տան ոճի ազդեցությունը:

Արդյունքում Christian Dior-ի դասական ուրվագծի եւ Valentino-ի հեքիաթային անտառի խառնուրդ է ստացվել:

Աղջիկների ներկայացրած հագուստները Մարիայի ստեղծագործական վարպետության արդյունքն են եղել, որը Miss Dior-ի կերպարին նուրբ հմայք է հաղորդել:











Նյութը եւ լուսանկարները՝ Vogue-ի