12:35 24 հունվարի, 2017Փարիզում Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակում բրիտանական Ralph & Russo նորաձեւության տունը ներկայացրել է գարուն-ամառ 2017 հավաքածուն: Ցուցադրության նշանակալի իրադարձությունը եղել է շոուի ավարտին Victoria's Secret-ի «հրեշտակ» Ալեսանդրա Ամբրոսիայի հայտնվելը:

Բրազիլացի մոդելը ցուցադրության ավարտին ներկայացել է հարսնացուի կերպարով: Նորաձեւության տան հավաքածուում ներկայացվել են զգեստներ, որոնք մեկ նպատակ են հետապնդել՝ փետրվարի վերջին կայանալիք «Օսկար»-ի կարմիր գորգը:




Այս Նորաձեւության շաբաթն ինքնատիպ կատալոգ է աստղերի համար, որոնք նոր զգեստներ են փնտրում՝ կարմիր գորգին ներկայանալու համար:



Իսկ պոդիումին ներկայացվել է երեկոյան զգեստների բոլոր հնարավոր ավանդական ձեւերը:









Նյութը եւ լուսանկարները՝ Vogue-ի