61-ամյա Մել Գիբսոնն 9-րդ երեխան է ունեցել

12:04   24 հունվարի, 2017

61-ամյա Մել Գիբսոնն 9-րդ երեխան է ունեցել: Ըստ Hollywood Life-ի՝ դերասանի 26-ամյա ընկերուհի Ռոզալինդ Ռոսը տղա է լույս աշխարհ բերել։ Երեխային Լարս Ջերարդ Գիբսոն են կոչել:

Մել Գիբսոնի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է լուրը:

Լարս Ջերարդը զույգի առաջին երեխան է, սակայն Գիբսոնն 8 երեխա էլ ունի նախորդ հարաբերություններից:

Դերասանը նախկին կնոջից՝ Ռոբին Մուրից, ունի դուստր՝ Հաննա, եւ որդիներ՝ Էդվարդը, Քրիստիանան, Ուիլյամը, Լուին եւ Միլոն, իսկ նախկին ընկերուհի Օքսանա Գրիգորեւայից՝ դուստր, որի անունը Լյուսիա է:

Լարսը Ռոզալինդի առաջին երեխան է:



© NEWS.am STYLE