Հաղորդավար Մհեր Բաղդասարյանը եւ Անդրեն Հոլիվուդում հանդիպել են Լեդի Գագային

10:49   24 հունվարի, 2017

Ամերիկաբնակ հայ հայտնի հաղորդավար Մհեր Բաղդասարյանը Հոլիվուդ կատարած իր հերթական այցը դեռ երկար կհիշի։ Ինչու՞, որովհետեւ տեղի փողոցներից մեկում 29-ամյա հաղորդավարն ու երգիչ Անդրեն նկատել են աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագային։ Մհերը միանգամից ճանաչել է էպատաժային աստղին, իսկ Անդրեն նկարահանել է այս գեղեցիկ «հանդիպումը»։

«Երբ մեքենա ես վարում, իսկ կողքիդ Լեդի Գագան է: Անդրեն հասցրեց նկարել, երբ ես կորցրեցի իմ եւ մեքենայի տիրապետումը»,- Facebook-ում հայտնված հոլովակը մեկնաբանել է հուզված Մհերը։

Նշենք, որ հոլովակում Մհերը «սիրո խոստովանություն է» անում Գագային, սակայն երգչուհին անպատասխան է թողնում հայ հաղորդավարին։

 



© NEWS.am STYLE