Հմայիչ Քայլի Ջեները՝ Puma-ի գովազդային արշավում

13:03   24 հունվարի, 2017

Հիշեք խոսքերս, երբ Քիմ Քարդաշյանը թոշակի անցնի, նրա տեղը կզբաղեցնի Քայլի Ջեները, եթե, անկեղծ ասած, դեռ չի զբաղեցրել: Իսկ հաջողակ եւ հարուստ դառնալու համար Քայլին ճիշտ քայլեր է անում:

Ռեալիթի շոուի 19-ամյա աստղի Instagram-ում Puma-ի գովազդային արշավից առաջին կադրերն են հայտնվել, որի դեսպանն է Քայլին:

Ի դեպ՝ դրա համար ընկերությունն աղջկան մեկ միլիոն դոլար է վճարել:

Լուսանկարներում Քիմ Քարդաշյանի քույրը ներկայացել է մարզահագուստով: Նոր հավաքածուն վաճառքի կհանվի փետրվարի 1-ին:



© NEWS.am STYLE