Միհրան Ծառուկյանը՝ պոկեր խաղալիս. երգչի «Գնա գնա»-ն արդեն 5 միլիոն դիտում ունի

11:19   24 հունվարի, 2017

Երբ ասում ես պոկեր, պատկերացնում ես ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանին։ Բայց հնարավոր է շուտով այս «կարծրատիպը» կոտրվի, քանզի պոկերի սիրահար է դարձել նաեւ Միհրան Ծառուկյանը։ Երգիչը լուսանկար է հրապարակել Instagram-ում եւ երկրպագուներին տեղեկացրել իր նոր հետաքրքրության մասին։

Фото опубликовано MihranTsarukyan (@mirantsarukyan)

«Պոկեր խաղալիս»,- լուսանկարը մեկնաբանել է Միհրանը։

Իսկ մինչ 30-ամյա երգիչը պոկեր է խաղում, նրա «Գնա-գնա» երգը միլիոնավոր դիտումներ է գրանցում YouTube-ում։ Ընդամենը 25 օրում տեսահոլովակը դիտել են 5 միլիոնից ավելի օգտատեր։

Հիշեցնենք, որ Ռիչարդ Մադլենյանի եւ Գրիգոր Կյոկչյանի հեղինակած երգի տեսահոլովակն առաջին անգամ ցուցադրվել է դեկտեմբերի 31-ին՝ «Ֆուլ Հաուս» սիթքոմի հինգերորդ եթերաշրջանի վերջին՝ ամանորյա թողարկման ժամանակ։



© NEWS.am STYLE