Երբ դիմահարդարը հայրդ է. Սոնա Գասպարյանի զվարճալի տեսանյութը

14:15   24 հունվարի, 2017

Ամերիկայում հայտնի դիմահարդար Սոնա Գասպարյանի աշխատանքներին հաճախ ենք անդրադառնում: Դիմահարդարը չի զլանում ցանկացած make up տեսանյութով եւ այնտեղ ներառված խորհուրդներով կիսվել իր հետեւորդների հետ:

Սոնայի հերթական տեսանյութը ոչ այնքան ուսուցողական, որքան զվարճալ բնույթ է կրում: Աղջիկը որոշել է իր դիմահարդարումը վստահել հայրիկին, որն իր իսկ խոսքով` պարտադիր դիտում է դստեր բոլոր տեսանյութերը:

Այս հոլովակն, իսկապես, շատ դրական եւ զավեշտալի է ստացվել: Երբ հայրիկի դիմահարդարման «հմտություններին» միանում է նաեւ անգլերենի հայկական արտասանությունը…

Այս 4 րոպեանոց դրական լիցքերով կիսվում ենք նաեւ ձեզ հետ:

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE