14:35 24 հունվարի, 2017Երկուսն էլ մասնակցել են Givenchy-ի ցուցադրությանը:


Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը նախ Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկայացրել են Givenchy-ի հավաքածուն, իսկ հետո իրենք իրենց են ներկայացրել նաեւ Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում: Քիմ Քարդաշյանի քույրը Փարիզում ներկայացել է Sonia Rykiel-ից 3500 դոլար արժողությամբ ժակետը մերկ կրծքին հագած, իսկ Բելլան զբոսնել է Լուվրի մերձակայքում:


Բայց գործը՝ գործ, հանգիստը՝ հանգիստ:
Ապրանքանիշի դիզայներ Ռիկարդո Տիշին Instagram-ում հրապարակել է սադրիչ լուսանկար, որում պատկերված է կիսամերկ Բելլա Հադիդի հետ համբուրվելիս եւ քնած Քենդալի հետ:

«Գիշերային արկածներ իմ թռչնակների հետ, կրքոտ սենդվիչ»,- լուսանկարը մակագրել է Ռիկարդոն: