Ամերիկյան հանրահայտ երաժիշտը ձայնագրում է «Խոստում» երգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության մասին համանուն ֆիլմին

12:48   24 հունվարի, 2017

2017-ը նշանակալի տարի կլինի հայ կինոմանների համար, որոնք անհամբերությամբ սպասում են Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի (ռեժիսոր՝ Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆայան) պրեմիերային։ Ապրիլից ֆիլմն արդեն կհայտնվի մեծ էկրաններին, քանզի Open Road Films Production-ը ձեռք է բերել Թերի Ջորջի նոր գլուխգործոցի՝ ԱՄՆ-ում ցուցադրելու իրավունքը։

Սակայն մինչ այդ, ֆիլմի ստեղծագործական խումբը աշխատում է հանրահայտ երաժիշտ, կիթառահար, Soundgarden ամերիկյան ռոք խմբի հիմնադիր Քրիս Քորնելի հետ, որը ձայնագրում է համանուն «Խոստում» երգը.

Фото опубликовано Eric Esrailian (@esrailian)

«Ոգեշնչման շաբաթ ձայնագրման ստուդիայում՝ մեր եղբայր Քրիս Քորնելի շնորհիվ։ Երկար ժամեր աշխատում ենք «Խոստում» ֆիլմի համանուն երգի վրա, որը շուտով կներկայացնենք ձեզ։ Այն կլինի հույսի, հաստատակամության եւ վերապրելու կոչ, որը կոգեշնչի բոլորին «Եւս մեկ անգամ վերածնվելու համարձակություն ունենալ»»,- ասված է ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի Instagram-ի էջում, որտեղ հրապարակվել է մի կադր՝ ձայնագրման աշխատանքներից։



© NEWS.am STYLE