«Բոլիվուդի արքայի» հետ հանդիպմանն ամբոխը ոտնակոխ է արել դերասանի երկրպագուին

13:38   24 հունվարի, 2017

«Բոլիվուդի արքա» Շահրուխ Խանի հետ հանդիպման ժամանակ ամբոխը ոտնակոխ է արել դերասանի երկրպագուին: Ըստ Indiatoday-ի՝ Rees ֆիլմի գովազդային շրջագայության շրջանակում 51-ամյա դերասանը գնացքով Վադոդարա քաղաք է ժամանել: Կայարանում նրան երկրպագուների բանակն է սպասել: Դերասանը գնացքից դուրս չի եկել՝ հենց վագոնի դռներից ինքնագրեր բաժանելով:          

Երբ գնացքը մեկնել է, երկրպագուները շարժվել են ելքի ուղղությամբ: Հրմշտոցի արդյունքում մեկ մարդ՝ Ֆարիդ Խան Փաթհանը, մահացել է:

Տղամարդը կայարան էր եկել կնոջ եւ դստեր հետ: Փաթհանը բոլիվուդյան դերասանի մոլի երկրպագուն է եղել: Դերասանը ցավակցել է զոհվածի ընտանիքին:

Նշենք, Շահրուխ Խանը համարվում է Բոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը, որը նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում՝ «Խելագար սեր», «Իմ անունը Խան է», «Սիրահարները», «Միակը» եւ այլն:

 



© NEWS.am STYLE