Հայ ոճաբան Մարիաննա Մուկուչյանը կրկին համագործակցել է բոլիվուդյան գեղեցկուհի Այշվարիա Ռայի հետ (ֆոտո)

15:15   24 հունվարի, 2017

Իվետա Մուկուչյանի ոչ պակաս տաղադավոր քրոջը` ոճաբան Մարիաննա Մուկուչյանին, բազմիցս անդրադարձել ենք: Մարիաննան արդեն երկար ժամանակ է` բնակվում է Հնդկաստանում եւ զբաղվում է բոլիվուդյան ամենահայտնի աստղերի դիմահարդարմամբ եւ վարսահարդարմամբ: Նրա ամենահավատարիմ հաճախորդների թվում է աշխարհի ամենագեղեցիկ հնդկուհի Այշվարիա Ռայը:

Օրերս Մարիաննան լուսանկար է հրապաևակել Այշվարիայի հետ` նշելով.

«Կատարեցի միակ եւ անկրկնելի Այշվարիա Ռայի դիմահարդարումն ու վարսահարդարումը` Davoo Ratnani օրացույցի համար: Այս կնոջն ամեն ինչ սազում է»:

Սակայն այդքանով չի ավարտվել հայուհու եւ հնդկուհու գեղեցիկ համագործակցությունը: Երեկ Մարիաննան հրապարակել է Femina ամսագրի լուսանկարը, որի շապիկին Այշվարիա Ռայն է: Ոճաբանը տեղեկացրել է, որ ինքն է բոլիվուդյան աստղի վարսահարդարման հեղինակը:

Մարիաննա Մուկուչյանի հետ NEWS.am STYLE-ի բացառիկ հարցազրույցը կարդացեք այստեղ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Մարիաննա Մուկուչյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE