«Աստղային պատերազմների» նոր անվանումն ու նոր պաստառը

16:38   24 հունվարի, 2017

Եվ այսպես՝ երեկվանից «Աստղային պատերազմների» երկրպագուները սկսել են օրերը, ավելի ճիշտ՝ ամիսները հաշվել: Դեկտեմբերին մեծ էկրան է բարձրանալու «Աստղային պատերազմների» 8-րդ մասը: Երեկ Disney եւ Lucasfilmо ընկերությունները հրապարակել են ֆիլմի հաջորդ մասի անվանումը՝ Star Wars: The Last Jedi, որը նորագույն եռագրության երկրորդ մասը կլինի: Ֆիլմի պրեմիերան նախանշված է 2017 թվականի դեկտեմբերի 14-ին:

Ժապավենի ռեժիսոր է ընտրվել Ռայան Ջոնսոնը, որը նաեւ Ջորջ Լուկասի հետ սցենարի համահեղինակն է:

Նրանք խոստանում են հանդիսատեսին ծանոթացնել նոր հերոսների հետ, միաժամանակ էկրանին կհայտնվեն արդեն սիրված կերպարներ:

Դերասանական կազմն իսկապես աստղային է լինելու. Բենիսիո դել Տորո, Լորա Դերն, Լյուպիտա Նիոնգո, Ադամ Դրայվեր, Թոմ Հարդի: Ֆիլմի հեղինակները հաստատել են, որ արքայադուստր Լեային մարմնավորող Քերի Ֆիշերը հասցրել է նկարահանվել 8-րդ մասի տեսարաններում:



© NEWS.am STYLE