Մոսկվայում կկայանա Անդրեյ Դավիդյանի հիշատակին նվիրված երեկո

14:50   24 հունվարի, 2017

Հունվարի 30-ին Մոսկվայում տեղի կունենա ռուսական «Ձայնը» նախագծի մասնակից, հայտնի երգիչ Անդրեյ Դավիդյանի հիշատակին նվիրված երեկո, որի ողջ հասույթը կտրամադրվի Մոսկվայում նրա շիրիմի մոտ արձանի տեղադրմանը։ Համերգին մասնակցելու են Ալեքսանդր Գրադցկին, Եվգենին Մարգուլիսը, Ալեքսանդր Մարշալը, Սեմյոն Ալտովը, Աննա Արդովան, Վլադ Տոպալովը, Լեւոն Օգանեզովը, Արծվիկը (որն, ինչպես գիտեք, կներկայացնի Հայաստան «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում) եւ ուրիշներ։

Фото опубликовано ARTSVIK (@artsvikofficial)

Հիշեցնենք, որ Դավիդյանը մահացել է անցած տարվա նոյեմբերի 13-ին՝ ուղեղի կաթվածից։ Երգչի ներկայացուցիչ Յուրի Դենիսովը հայտարարել էր, որ Դավիդյանի մահվան պատճառ կարող էին դառնալ ընդհանուր անզգայացմամբ կույրաղիքի վիրահատության հետեւանքները:



© NEWS.am STYLE