15:33 24 հունվարի, 2017ԱՄԷ-ում հետաքննություն են սկսել Դուբայի մանկական կլինիկա Քիմ Քարդաշյանի այցելության փաստով: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Քիմն իր ոճաբան Մարիո Դեդիվանովիչի հետ Դուբայում էր, որտեղ դիմահարդարման սեմինար անցկացրեց: Վարպետության դասին մասնակցության տոմսի արժեքը 500-1500 դոլար արժեր:

Սեմինարից հետո Քիմը Դուբայի Rashid Paediatric Therapy Centre մանկական կլինիկա էր այցելել, շրջել հիվանդասենյակներում, ծանոթացել երեխաների հետ, որոնցից շատերը հատուկ հայուհու համար ներկայացում էին պատրաստել:

Հիմա Դուբայի պաշտոնական իշխանությունները հայտարարում են, որ Քիմը կենտրոն է այցելել՝ առանց հատուկ թույլտվություն ունենալու: ԱՄԷ-ի օրենքների համաձայն՝ նման կենտրոնները չեն կարող որեւէ մեկից բարեգործական նվիրատվություններ ստանալ, ինչպես նաեւ իրավունք չունեն գովազդային նպատակներով մեդիադաշտում հայտնվել:

Հանրային զարգացման նախարարությունը հետաքննություն է սկսել երկիր եւ բժշկական կենտրոն Քիմի այցելության առիթով:
Իհարկե՝ Քիմին ոչնչում չեն մեղադրում: Նշվում է, որ համապատասխան մարմիններն անփութություն են ցուցաբերել՝ օրենքներ խախտելով: Ամեն դեպքում, եթե պարզվի, որ Կենտրոն այցելության կանոններ են խախտվել, կլինիկան ստիպված կլինի տուգանք վճարել:
Աղբյուրը՝ News.sky.com