Chanel–ի նոր մուսա Լիլի–Ռոուզ Դեփը փակել է գարուն–ամառ 2017 շքեղ ցուցադրությունը

17:04   24 հունվարի, 2017

Փարիզում նորաձեւության շաբաթը շարունակվում է, եւ Dior–ի ու Ralph & Russo–ի ցուցադրությունից հետո իր հավաքածուն է ներկայացրել Chanel նորաձեւության տունը։ Այս ցուցադրությունն իր հայեցակարգով ոչնչով չէր տարբերվում վերոնշյալ նորաձեւության տների հավաքածուների ցուցադրությունից, քանի որ բոլոր հռչակավոր դիզայներներն այսօր շեշտը դնում են այն բանի վրա, որ իրենց գործերը նկատեն Հոլիվուդի աստղերը, որոնք մի ամսից կհայտնվեն 89-րդ «Օսկար» մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա։ Ի դեպ հիմնական անվանակարգերում թեկնածուների անունները մենք կիմանանք մեկ ժամից։

Ինչ վերաբերում է Կառլ Լագերֆելդի գործերին, նա չի փոխանցում Chanel–ի ստեղծագործությունների հավերժական տարրը՝ թվիդը (երբեմն թվում է, թե Քանյե Ուեսթն իրավացի էր նորաձեւության տներին երեւակայության բացակայության մեջ մեղադրելիս)։

Սակայն Կառլի գլխավոր հաղթաթուղթը Ջոնի Դեփի դուստրն է՝ Լիլի–Ռոուզը, որը Լագերֆելդի նոր մուսան է դարձել՝ փոխարինելով Կառա Դելեւինին։

Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի 17-ամյա դուստրն արժանացել էր Chanel–ի նոր հավաքածուի ցուցադրությունը փակելու պատվին՝ ցուցադրելով խոշոր թեւքերով զգեստը։

Աղբյուրն ու լուսանկարները՝ Vogue



© NEWS.am STYLE