«Օսկար 2017». Հայտնի են «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվածների անունները

17:25   24 հունվարի, 2017

Լոսանջելեսյան Dolby Theatre-ում փետրվարի 26-ին կկայանա Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխության արարողությունը։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են՝ 

«Լա Լա Լենդ», ռեժիսոր Դեմյեն Շազել

«Լռություն», ռեժիսոր Մարտին Սկորսեզե

«Առյուծ», Հարվի Վեյնշտեյն

 «Լուսնի լույս», ռեժիսոր Բարի Ջենիքս

«Ժամանում», ռեժիսոր Դենի Վիլնյով 

 «Մանչեսթերը ծովի ափին», Քեննեթ Լոներգան

«Ցանկապատերը», Դենզել Վաշինգթոն

«Խղճի մտոք», Մել Գիբսոն

«Թաքնված կերպարներ», Թեոդոր Մելֆի

«Ամեն գնով», Դեւիդ Մաքենզի 

Նշենք, որ այս տարի հաղթողի հավակնորդների անունները հայտարարելու պատիվը կազմակերպիչները վստահել են դերասաններ Բրի Լարսոնին, Ջենիֆեր Հադսոնին եւ Քեն Վատանաբեին, ինչպես նաեւ օպերատոր Էմանուել Լյուբեցկիին եւ ռեժիսոր Ջեյսոն Ռայթմանին։ Նրանց է միացել նաեւ Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքը։



© NEWS.am STYLE