«Օսկար 2017». Հայտնի են «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվածների անունները

17:39   24 հունվարի, 2017

Լոսանջելեսյան Dolby Theatre-ում փետրվարի 26-ին կկայանա «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխության արարողությունը։ Հայտնի են «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված թեկնածուների անունները՝  

Իզաբել Յուփեր («Նա»)

Ռութ Նեգա («Սիրել»)

Նատալի Փորթման («Ջեքի»)

Էմմա Սթոուն («Լա Լա Լենդ»)

Մերիլ Սթրիփ («Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս»)

Նշենք, որ այս տարի հաղթողի հավակնորդների անունները հայտարարելու պատիվը կազմակերպիչները վստահել են դերասաններ Բրի Լարսոնին, Ջենիֆեր Հադսոնին եւ Քեն Վատանաբեին, ինչպես նաեւ օպերատոր Էմանուել Լյուբեցկիին եւ ռեժիսոր Ջեյսոն Ռայթմանին։ Նրանց է միացել նաեւ Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքը։



© NEWS.am STYLE