«Օսկար 2017». Հայտնի են «Լավագույն դերասան»-ի թեկնածուների անունները

17:29   24 հունվարի, 2017

Լոսանջելեսյան Dolby Theatre-ում փետրվարի 26-ին կկայանա Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխության արարողությունը։

«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված են՝  

Քեյսի Աֆլեք,  («Մանչեսթերը՝ ծովի մոտ»)

Էնդրյու Գարֆիլֆ, («Լռություն»)

Ռայան Գոսլինգ, («Լա Լա Լենդ»)

Վիգգո Մորտենսեն, («Կապիտան Ֆանտաստիկ»)

Դենզել Վաշինգթոն, «Ցանկապատերը»

 

Նշենք, որ այս տարի հաղթողի հավակնորդների անունները հայտարարելու պատիվը կազմակերպիչները վստահել են դերասաններ Բրի Լարսոնին, Ջենիֆեր Հադսոնին եւ Քեն Վատանաբեին, ինչպես նաեւ օպերատոր Էմանուել Լյուբեցկիին եւ ռեժիսոր Ջեյսոն Ռայթմանին։ Նրանց է միացել նաեւ Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքը։



© NEWS.am STYLE