«Օսկար 2017». Հայտնի են «Լավագույն ռեժիսոր»-ի թեկնածուների անունները

17:41   24 հունվարի, 2017

Լոսանջելեսյան Dolby Theatre-ում փետրվարի 26-ին կկայանա «Օսկար»-ի 89-րդ մրցանակաբաշխության արարողությունը։ Սակայն մինչ այդ հայտնի են դարձել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրված թեկնածուների անունները։ 

Դենի Վիլնյով - «Ժամանում»

Մել Գիբսոն – «Խղճի մտոք»

Դեմյեն Շազել - «Լա Լա Լենդ»

Քեննեթ Լոներգան – «Մանչեսթերը ծովի ափին»

Բարրի Ջենիքս – «Լուսնի լույս»

Նշենք, որ այս տարի հաղթողի հավակնորդների անունները հայտարարելու պատիվը կազմակերպիչները վստահել են դերասաններ Բրի Լարսոնին, Ջենիֆեր Հադսոնին եւ Քեն Վատանաբեին, ինչպես նաեւ օպերատոր Էմանուել Լյուբեցկիին եւ ռեժիսոր Ջեյսոն Ռայթմանին։ Նրանց է միացել նաեւ Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքը։

 



© NEWS.am STYLE