Ինչպիսի աղջիկներ են դուր գալիս ժամանակակից տղամարդկանց

22:05   24 մարտի, 2017

Գրավիչ

 Իհարկե, վիճակագրության համաձայն՝ տղամարդիկ հետաքրքրված են հատկապես գեղեցիկ աղջիկներով, բայց գեղեցկությունն ամուր եւ լուրջ հարաբերություններ ստեղծելու համար ամենագլխավոր պայմանը չէ:

Առանց վատ սովորույթների

 Այն կանայք ու աղջիկները, ովքեր ծխում ու խմում են, չեն գրավում տղամարդկանց: Ուստի, եթե ուզում եք գտնել արժանի ամուսին եւ ստեղծել ամուր հարաբերություններ, հրաժարվեք վատ սովորույթներից:

Նվիրված

  Յուրաքանչյուր ժամանակակից տղամարդ  լուրջ հարաբերություններ է փնտրում այնպիսի աղջկա հետ, ով նվիրված կլինի եւ կսիրի միայն մեկ տղամարդու՝ իսկական սիրով:

Համեստ

Տղամարդկանց դուր են գալիս հատկապես համեստ աղջիկները, ովքեր թեթեւսոլիկ վարքագիծ չեն դրսեւորում: Իսկական տղամարդն ուզում է լինել համեստ, արժանապատիվ աղջկա հետ: Մտածեք՝ արժե արդյոք սեր փնտրել համացանցով, քանի որ շատերն են ընկել այդ թակարդը:

Կանացի

Կինը պետք է կանացի լինի, իսկ տղամարդ՝ տղամարդկային: Ուստի պահպանեք ձեր բնական կանացիությունն ու աշխատեք, որպեսզի ոչ ոք այն չվնասի: Այդ ժամանակ տղամարդն ինքը կգտնի ձեզ:

Քնքուշ ու բարի

Կանայք, ովքեր վեճեր չեն հրահրում, քանի որ եթե ընտանիքում մեկ հոգի անգամ իմաստություն է ցուցաբերում, ապա կոնֆլիկտներ չեն լինի: Չմասնակցելով վիճաբանությունների՝ դուք այդպիսով դրանք ոչնչացնում եք եւ թույլ չեք տալիս քայքայել հարաբերությունները:

Խելացի եւ կիրթ

Իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ փնտրում է կիրթ եւ խելացի աղջկա, ով դաստիարակելու է իր ապագա երեխաներին  եւ բարոյապես աջակցելու է ամուսնուն:

Խնամված եւ մաքուր

Յուրաքանչյուր տղամարդ իր կողքին ցանկանում է խնամված կին տեսնել, ով հետեւում է իրեն եւ պահպանում հիգիենայի կանոնները:

Չհայհոյող

Արժանապատիվ տղամարդը փնտրում է աղջկա, ով չի հայհոյում եւ իրեն արժանապատիվ է պահում՝ վերահսկելով իր բացասական զգացմունքները: Տղամարդուն տհաճ է, երբ կինը չի պահպանում էթիկետի տարրական նորմերը:

Հաջողակ եւ հարուստ

Իհարկե, տղամարդիկ, ճիշտ այնպես, ինչպես կանայք, փնտրում են հարուստների: Բայց թե ինչպիսի աղջիներն են նրանց դուր գալիս՝ հարուստ, թե ոչ,  կախված է հենց տղամարդկանցից: Իհարկե, տղամարդիկ պետք է ավելի շատ վաստակեն եւ ավելի հարուստ լիենեն: Բայց մեզանում ամեն ինչ մի փոքր փոխվել է:

Այսօր որոշ կանայք ավելի շատ են վաստակում տղամարդկանցից եւ եկամտաբեր բիզնեսի սեփականատերեր են: Բայց հանուն փողի հարաբերություններ կառուցել չարժե: Իմացեք, թե ինչպես պետք է սիրահետել կնոջը, քանի որ կինն է ընտրում տեղամարդուն:

Եղեք ինքներդ ձեզ նման

Հավատացեք, աշխարհում շատ կան ուժեղ ու արժանապատիվ տղամարդիկ, ովքեր ձեզ կսիրեն այնպես, ինչպես դուք կաք: Կարեւորը, պահպանելն է այն, ինչ ձեզ տրված է բնության կողմից: Մնացեք այնպիսին, ինչպիսին կաք՝ դրանով ձեզ փոխելով դեպի լավը եւ զարգացնելով ձեր բնատուր որակները: Եղեք երջանիկ, եւ այդ ժամանակ տղամարդն ինքը կգտնի ձեզ եւ ամբողջ ուժով կձգտի ձեզ: Գլխավորը հասկացեք՝ ինչ է պետք տղամարդուն. հարաբերություններ, թե՞ այլ բան:

 

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE