Հինգ նշան, որ Դուք եւ Նա կարող եք հաղթահարել ամեն բան

23:10   24 մարտի, 2017

1. Փոխադարձ վստահություն:

Դուք վստահում եք միմյանց: Դավաճանությունը, անհավատարմությունը, սիրավեպերն ու ինտրիգները մի կողմ եք թողնում. այդ թեմաները չկան ո՛չ ձեր զրույցներում, ո՛չ մտքերում: Գիտեք, որ եթե ինչ-որ բան պատահի, առաջին հերթին իրար կպատմեք այդ մասին:

2. Միմյանց անձնական կյանքի հանդեպ հարգանք:

Տարօրինակ է հնչում, բայց դուք կարող եք իմանալ միմյանց սոցցանցերի կամ էլփոստի գաղտնաբառը, բայց չեք կարդում անձնական հաղորդագրությունները:

3. Հոգ եք տանում սեփական պահանջմունքների, ձեր կարիքների եւ երջանկության մասին:

Գիտեք, որ ձեր երջանկության համար զուգընկերը չէ պատասխանատու. դա ձեր գործն է: Հարաբերություններից դուրս ձեր սեփական կյանքն ունեք, որը ներառում է ընկերներին, սոցիալական ակտիվությունը եւ ժամանցը:

4. Դուք միասին եք լուրջ որոշումներ կայացնում:

Կարեւոր որոշումները միշտ հիմնված են «Ի՞նչն ավելի լավ կլինի երկուսիս համար» մտքի վրա, այլ ոչ թե «Ի՞նչն ավելի լավ կլինի ինձ համար»-ի:

5. Դուք թիմ եք:

Միմյանց մասին վատ չեք խոսում ընկերների եւ ազգականների մոտ: Դուք միշտ պաշտպանում եք իրար:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE