11:35 25 հունվարի, 2017Փարիզ, Փարիզ... Ֆրանսիայի մայրաքաղաքում Նորաձեւության շաբաթը ցնցում է ցուցադրություններով: Dior-ից, Chanel-ից, Ralph & Russo-ից հետո հիմա էլ հերթն Armani Privé գարուն-ամառ 2017 հավաքածուինն է:




Փարիզի Նորաձեւության շաբաթն ինքնատիպ կատալոգ է Հոլիվուդի աստղերի համար, որոնք հիմա ուշադրությամբ հետեւում են ցուցադրություններին՝ «Օսկար»-ի կարմիր գորգին ներկայանալու համար հարմար զգեստ ընտրելու նպատակով:


Առավել եւս, որ շոուի հյուրերի թվում են եղել Նիկոլ Քիդմանն ու Իզաբել Յուպերը, ում անունները «Օսկար 2017»-ին առաջադրվածների ցանկում են:



Ջորջիո Արմանին հավաքվածներին ժամանակակից եւ նորաձեւության ցանկացած շրջանի համար ժամանակային դասական թեմայով տարբերակներ է ներկայացրել: Ի տարբերություն գործընկերների մեծ մասի՝ դիզայները նորաձեւության իր նախասիրությունները չի փոխում շուկային համապատասխան եւ հավատարիմ է մնում նրբագեղության եւ շքեղության չափանիշներին:



Նյութը եւ լուսանկարները՝ Vogue-ի